Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անհույս թփրտում է` օրեցօր ավելի ծանր ու մշուշոտ դարձնելով հայ ժողովրդի ապագան

Անհույս թփրտում է` օրեցօր ավելի ծանր ու մշուշոտ դարձնելով հայ ժողովրդի ապագան
03.08.2023 | 20:02

Ստորագրի՞ հաջորդ կապիտուլյացիան, թե՞ ոչ: Կեղծ խաղաղությամբ քողարկված այս դավադրությունը վաղուց ծառացել է Նիկոլի տխրահռչակ կառավարության առջև: Տարածաշրջանային խայծը կուլ տված կապիտուլյանտը, շարունակում է անհույս թփրտալ` օրեցօր ավելի ծանր ու մշուշոտ դարձնելով հայ ժողովրդի ապագան: Լիահույս չեմ, որ կառավարիչների խմբակում բոլորն են հասկանում պահի լրջությունն ու պետականության կորստի իրական վտանգը: Սակայն չհասկանալը, նրանց չի ազատելու անձնական պատասխանատվությունից:

Աշխարհակարգի փոփոխությանը զուգահեռ չեն գործում միջազգային նորմերը և իրավունքները:

Որևէ միջազգային կառույցի պահանջ, որոշում կամ կոչ` արժեզրկված են ու անօգուտ: Աշխարհը շարժվում է ռեալ պոլիտիկի չոր կանոններով: Իսկ ի՞նչ ունի Նիկոլն այս անկանոն ու քաոտիկ խաղին հակադրելու և իր սահմանադրական պարտականությունները կատարելու համար:

Մեծ հաշվով` ոչինչ չունի:

Ընդհակառակը` խոցելի անվտանգության, ուժերի խախտված հավասարակշռության, փոխադարձ անվստահելի արտաքին հարաբերությունների, ձախողված պետական կառավարման հետ մեկտեղ Նիկոլն ունի նաև ներքին անվստահության պայթյունավտանգ բեռ: Հասարակության մեծ մասը չի վստահում ոչ Նիկոլի ստորացուցիչ խաղաղության օրակարգին, ոչ էլ ուժային կամ միջազգային մեխանիզմով հարց լուծելու նրա կարողությանը: Նիկոլը կրկին կանգնել է «ի՞նչ անի խեղճ հարիֆը» խորագրով տաշտակի առջև:

Եվ իրոք, ի՞նչ կարող է անել խեղճ հարիֆն այս վիճակում, երբ շատ լավ հասկանում է, որ ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի (և իր իշխանության): Ստորագրի՞ թուրքական կործանարար պսհանջների տակ, թե՞ հանուն իր աղետաբեր իշխանության պահպանման` ժամանակ ձգի ու պատրաստվի հաջորդ պատերազմին:

Ռուսաստանը և Իրանը չեն վստահում Նիկոլին և սա առավել տեսանելի է դառնում:

Արևմուտքը (ԵՄ, բացառությամբ` Ֆրանսիա, ԱՄՆ, ՄԹ, Թուրքիա, Իսրայել)` ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու, ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու, ինչպես նաև Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի նոր պլացդարմ ստեղծելու նպատակով, պահանջում է հրաժարվել Արցախից և ստորագրել թուրքերի պահանջների տակ: Դա է Նիկոլի` օդում կախված իշխանության այսօրվա գինը: Հանուն իր կաշին փրկելու, Նիկոլը կգնա՞ երկիրը վերջնականապես կործանելու ճանապարհով, թե՞ ոչ` դեռ պարզ չէ:

Պարզ չէ, որովհետև թուղթ ստորագրելը մի բան է, իսկ դրա կյանքի կոչելը` այլ: Հայ ժողովրդի մեծ մասը գուցե և միամիտ է, հեշտ խաբվում է, բայց հաստատ սրբապիղծ ու հայրենադավ չէ: Նրա գլխի տակ կեղծ խոստումներ ու խաղաղության մասին դատարկ հեքիաթներ այլևս չես կարող դնել: ՍԴ եզրակացության և ԱԺ վավերացման գործընթացներին զուգահեռ Երևանի փողոցները լցվելու են հազարավոր ցուցարարներով: Ազգային արժանապատվություն ունեցող քաղաքացիներն ամեն բան անելու են, որպեսզի թույլ չտան Արցախի ու Հայաստանի վերջնական կործանումը:

Իմ կարծիքով, այս ամենը գիտակցելով` Նիկոլը սպասում է Երևանի ընտրություններին: Նա մի կողմ է թողել պաշարված Արցախի սովն ու վտանգները, և զբաղվում է Երևանի ավագանու ընտրարություններով: Նա պատրաստվում է այդ ընտրություններում ևս կեղծիքով, շանտաժով ու ճնշումներով «հաղթանակ» կորզել (տես 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններ): Իմաստն այն է, որ Երևանի ավագանին վերցնելուց հետո` Արևմուտքի երաշխավորությամբ գնա ԱԺ նոր` արտահերթ ընտրությունների (վերարտադրման նպատակով):

Ենթադրում եմ, որ Նիկոլը փորձելու է Արցախն Ադրբեջանին տալու, և թուրքերին Հայաստան բերելու գնով` «խաղաղության պայմանագիր» ստորագրելու վստահության քվե ստանալ ժողովրդից: Հնարավոր արտահերթ ընտրությունը Նիկոլը կվերածի Արցախը հանձնելու համար մանդատ ստանալու քաղաքական գործընթացի: Դա իր ոճի մեջ է: Հետո անխռով կհայտարարի, որ ինքը չի կործանել պետությունը, այլ Հայաստանի հպարտ քաղաքացիները:

ՈՒղիղ դեպի կործանման տանող զարգացումները բացառելու ամենակարճ ճանապարհն իշխանափոխությունն է, որն անխուսափելի է դառնում: Խնդիրը ժամանակի մեջ է: Կկարողանա՞ն արդյոք ընդդիմությունն ու արժանապատիվ հասարակությունը ոտքի հանել իր ցավին ու դավին անտարբեր զանգվածներին: Սա կենսական խնդիր է, պետության ու ժողովրդի գոյության խնդիր` առանց չափազանցման:

Իշխանափոխության տված առաջին օգուտն այն է, որ ազատելու է Հայաստանի ձեռքերը նոր կապիտուլյացիաների պարտավորություններից: Բացի դա` կան իրավիճակը փրկելու փոքր բայց ռեալ հնարավորություններ, որոնք այսօր և մոտ ապագայում դրական զարգացումների մեկնարկ կարող են լինել: Իշխանափոխությունը նաև շանս է տալիս առանց պարտվողական հոգեբանության` կայուն և իրական խաղաղության հասնելու համար:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3677

Մեկնաբանություններ